Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը.  Ռազմարդյունաբերության կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն

ԱԺ -ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0։

ԱԺ հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ընդգծելով, որ նախագիծը մանրամասն քննարկվել է առաջին ընթերցման ընթացքում: Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկներ չեն ներկայացվել:

Կարևորելով ներկայացված օրինագծի ընդունումը՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ 
նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության համար սահմանել ռազմական կարիքների համար փորձանմուշների  լրամասերի և բաղադրիչների արտադրության, ֆինանսավորման, ռազմական ապրանքի լրամասերի և բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման, ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ ԳՀՓԿ աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգեր սահմանելու լիազորություն:

«Նախագծով առաջարկվում է ամրագրել ԳՀՓԿ աշխատանքների արդյունքների հանձնում, ընդունում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանի հիման վրա: Նախագծով սահմանվում է պետական միջգերատեսչական փորձարկումների անցկացման հանձնաժողովի ձևավորման մասին դրույթ: Հանձնաժողովը ձևավորում է պայմանագրի փուլում սահմանված աշխատանքներն ու փորձարկումները և արդյունքերն ընդունվում է պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում լիազոր պետական մարմնի ղեկավարների կողմից` համատեղ հրամանով»,֊ ասել է Մանթաշյանը:

Փոփոխություններով ԲՏԱ նախարարությունն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթով օժտել Ռազմարդյունաբերության կոմիտեին, որոնք էլ ավելի կնպաստեն մեր երկրում ռազմական արդյունաբերության զարգացմանը։

Նմանատիպ գրառումներ