Մեկնարկում է «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագրի հայտագրումը
- Հրապարակվել է՝ 19/04/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է նոր ծրագիր՝ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» և հայտարարում ծրագրի մեկնարկը։
«Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» կրթական ծրագիրը հնարավորություն կտա խորացնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում։
Ծրագիրը նախատեսված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների սովորողների համար։
2023 թվականին պիլոտային ծրագիրը կիրականացվի ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտների համար։
«Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագիրը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 24 – 30-ը։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի մոտիվացիոն նամակների միջոցով: Կընտրվեն տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր և խրախուսական նվերներ:
Ճամբարին մասնակցությունն անվճար է։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հղումով:
Գրանցվել կարելի է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների հետ նշված բնակավարերում նախատեսվող հանդիպումների ընթացքում՝
թղթային տարբերակով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 091 52 75 42: