Մեկնարկում է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը
- Հրապարակվել է՝ 14/12/2022
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
Դեկտեմբերի 23-25-ը տեղի կունենա «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը։ Միջոցառումն այս տարի կանցկացվի «Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրի ներքո՝ ընդգծելով նաև միջոլորտային փոխգործակցության կարևորությունը։
Միջոցառման շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Ինչպես նաև Ինժեներական քաղաքում տեղի կունենա ճարտարագիտական ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդիչ սարքերի, կենսաբժշկական ճարտարագիտության, սպառողական էլեկտրոնիկայի և ինժեներական ծրագրակազմի վերջին նվաճումները: Կլինի նաև աշխատանքի տոնավաճառ՝ ներկայացնելու աշխատաշուկայի ընձեռած հնարավորությունները:
Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց: Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների այս շարքի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումներն ու խթանել ճարտարագիտական համայնքի զարգացումը:
Միջոցառման օրակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։
Մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր։ Գրանցվել կարող եք այս հղումով։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժիներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոնի, Նեյշընըլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ) և մի շարք այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։