Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է «VivaTech 2023» ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2023թ. հունիսի 14-17-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կայանալիք «VivaTech 2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական այս միջոցառմանը ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։

«VivaTech 2023» միջազգային ցուցահանդեսի մասնակցության hայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է։

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի տարածքի վարձակալության, նախագծման, կառուցապատման և մուտքի տոմսերի ծախսերը, ինչպես նաև ապահովում է ներկայացվող ընկերությունների տեղեկատվական արշավը։ Մնացյալ ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, ինչպես նաև միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հղումով` https://vivatechnology.com/:

Միաժամանակ հրավիրում ենք հետևել VivaTech-ի կողմից յուրաքանչուր տարի կազմակերպվող մրցույթներին՝ Startup Challenges:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 590163, 010 590162:

Նմանատիպ գրառումներ