Մեկնարկել է «ExpoElectronica 2023» ցուցահանդեսի հայտերի ընդունումը
- Հրապարակվել է՝ 24/01/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «ExpoElectronica 2023» ամենամյա ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին: Այս տարի էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների 25-րդ ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը:
«ExpoElectronica»-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը, որտեղ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, հայկական ոլորտային ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները «Armenia» միասնական տաղավարում:
Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023թ. փետրվարի 17֊ն է:
Ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հղումով:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 59 01 63 հեռախոսահամարով: