Մեկնարկել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը
- Հրապարակվել է՝ 03/02/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ գնահատող և ընտրող հանձնաժողովի կողմից:
Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 12.02.2023թ. հետևյալ հղումով:
«ԴիջիԹեք 2022» տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսի նպատակն է մեկ տանիքի տակ ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները, ստեղծել ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտել ոլորտում իրականացվող փոփոխությունները։
Ցուցահանդեսին նախատեսվում է ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերությունների մասնակցություն, մոտ 80000 այցելու:
«DigiTec Summit 2022»-ի կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների տարբեր երկրներից` «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» (“How do emerging countries with large tech ambitions compete on a global scale”) խորագրի շուրջ: