Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է «Convergence India» ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի հունվարի 17-19-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում կայանալիք երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառման՝ «Convergence India» ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու հեռահաղորդակցության և հեռարձակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային էլեկտրոնիկայի, կաբելային և արբանյակային հաղորդակցության, ինչպես նաև ամպային հաշվարկների ոլորտում վերջին զարգացումներին։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2023թ. հոկտեմբերի 17-ը՝ հետևյալ հղումով:Միջոցառման մանրամասները ներկայացված են ցուցահանդեսի պաշտոնական կայքում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 010 590138, 010 590162 հեռախոսահամարներով:

Նմանատիպ գրառումներ