Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային
- Հրապարակվել է՝ 01/12/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
2023 թվականի դեկտեմբերի 1-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային:
Մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, 2023թ. ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը:
Գեղաթերթիկի վրա պատկերված է ծանրամարտի Եվրոպայի առաջնության լոգոտիպը և 2023թ. ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը։
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մարզիկ՝ ծանրաձողը բարձրացնելու պահին: Նամականիշի վրա նաև «ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գրառումն է՝ հայերեն և անգլերեն լեզուներով: