Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» թեմային
- Հրապարակվել է՝ 15/11/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Երևանի պատմության թանգարանում նոյեմբերի 15-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» թեմային:
Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Հայկ Դեմոյանը:
Գեղաթերթիկն ունի յուրահատուկ ձևաչափ. այն թափանցիկ է և պատրաստված է կինոժապավենի տեսքով, իսկ հետևի մասն ինքնասոսնձվող է:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոտիպը, գեղաթերթիկի ձախ հատվածում՝ կինոխցիկը և «100-ԱՄՅԱԿ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: