Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
- Հրապարակվել է՝ 15/12/2023
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Կարևոր
- Պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՏՏ ոլորտի շուրջ 30 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպման նպատակն էր հասկանալ, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, պարզել ոլորտի զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետությունը, քննարկել առաջիկա անելիքները:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են, թե կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ինչ խնդիրներ են լուծել ոլորտում, իրենց պատկերացումները գործող կարգավորումների լավարկման շուրջ, ինչպես նաև առաջարկություններ՝ ոլորտում առկա խնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու համար:
Վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ բարձրաձայնված խնդիրները լուծելու ուղղությամբ արդյունավետ մոդելներ մշակելու նպատակով: