Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրենին
- Հրապարակվել է՝ 18/05/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 17-ին ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Անետա Սերբուշկային։
Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ծխելու դեմ պայքարի լայն արշավ է իրականացնում, որը շարունակական բնույթ է կրում: Միևնույն ժամանակ, կարևորել է Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլի» կողմից գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, ընկերության՝ Երևանում գտնվող գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ տեխնոլոգիական և գիտական նորարարությունները կարող են նպաստել ծխելու վնասի նվազեցմանը:
Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը հաստատել է ԲՏԱ նախարարության պատրաստակամությունը՝ քննարկելու գիտահետազոտական նախագծերի ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները, անդրադարձ է կատարվել հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: