Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
- Հրապարակվել է՝ 03/03/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 3-ին հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, որին ներկա էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։
Ոլորտում առկա խնդիրները բարդ են և բազմաշերտ, սակայն պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում: Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօրինակ հանդիպումները դարձնել շարունակական։