Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին
- Հրապարակվել է՝ 16/02/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտական էկոհամակարգի զարգացման և գիտահետազոտական (R&D) կենտրոնների հետ սերտ համագործակցության ձևավորման, ինչպես նաև գիտահետազոտական ոլորտում պետական պատվերների ձևակերպման հետ կապված հարցեր:
«Գիտուժ» նախաձեռնության անդամները նախարարին են ներկայացրել, թե գործունեության ինչ հիմնական ուղղություններ ունեն, մարդկային ինչ ներուժ է ներգրավված նախաձեռնության կազմում և ինչպես են պատկերացնում համագործակցության հնարավորությունները Նախարարության հետ: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են գիտահետազոտական ոլորտի պետական ֆինանսավորման կարևորությունը, նշել, որ գիտությունն ու հետազոտությունն այն գործիքներն են, որոնք կարող են ապահովել երկրի տնտեսական զարգացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև չափելի և իրատեսական նպատակների ձևակերպման կարևորությանը: