Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Մասսայական ուսուցում»․ Լոռու և Շիրակի մարզերում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում Լոռու և Շիրակի մարզերում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։

Տվյալ մարզերում ծրագիրը կիրականացնի դրամաշնորհային մրցույթը հաղթած Armenian Code Academy (ACA) ընկերությունը, յուրաքանչյուր մարզում՝ 100 մասնակից։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝ https://forms.gle/M33nTjoGCi4qpunr9

Դասընթացների հիմնական թեմաներն են՝ ծրագրավորման հիմունքներ, դիզայներական ծրագրեր, մեքենայական ուսուցման մոդելներ, տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգություն, ֆիշինգ, արդի տեխնոլոգիաներ։

Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:

Մասնակիցները պրակտիկ աշխատանքների իրականացման հնարավորություն կունենան հենց դասերի ընթացքում։ Դասընթացները կիրականացվեն բարձրակարգ մասնագետների կողմից։

Ծրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել նրանց՝ մասնագիտական կողմնորոշման հարցում:

Այս տարի «Մասսայական ուսուցում» ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։

Նմանատիպ գրառումներ