Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
- Հրապարակվել է՝ 20/02/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 20-ին այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան:
Նախարարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրամասերի տեխնիկական հագեցվածությանը, խոսել ինժեներական անձնակազմի հետ:
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է նաև գործարանի ընթացիկ աշխատանքներին, խնդիրներին ու մարտահրավերներին: