Լիտվայի վարչապետն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
- Հրապարակվել է՝ 19/10/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, շփվել է ուսանողների հետ, ինքնուրույն փորձարկել կրթական ծրագիրը, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում նախանշվել է Լիտվայում Թումոյի մասնաճյուղ բացելու հնարավորությունը: