Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱԺ-ն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրինագծին կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 15։ 

Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նշվել է, որ նախագիծը լրամշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ գործակցությամբ, որի արդյունքում Կարգավորող պետական մարմնին լիազորվել է սահմանել համապատասխան չափորոշիչներ պատերազմի կոչեր պարունակող տեղեկությունների, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման համար:

Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով  հստակեցվում են նաև տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը, արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն տարածելը, ցանցային օպերատորների նկատմամբ հստակ սահմանվում են լիցենզիայի կասեցման, դադարեցման հիմքերը և կիրառման մեխանիզմները, նախատեսվում է տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտմամբ գործունեության իրականացման համար:

Նմանատիպ գրառումներ