Քննարկվել են մի շարք ոլորտներում Ֆրանսիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները
- Հրապարակվել է՝ 27/10/2022
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր տնօրինության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողություններ գրասենյակի ղեկավար Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել նախարարության գործունեության շրջանակը:
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, մատնանշել այցի նպատակները:
Գիյոմ Օլանժիեն իր խոսքում անդրադարձել է ոլորտային առաջնահերթություններին և այդ ուղղությամբ գործակցության հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտահետազոտական և մի շարք այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր: