Կատարում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է Սերբիայի տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարարի հետ
- Հրապարակվել է՝ 24/05/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում մայիսի 22- 26-ը մասնակցում է Կատարի տնտեսական համաժողովին։
Համաժողովը նվիրված է համաշխարհային տնտեսության առջև ծառացած հրատապ մարտահրավերներին, ինչպես նաև դժվար տնտեսական պայմաններում համաշխարհային աճի համար նոր ճանապարհային քարտեզի մշակմանը:
«Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող Կատարի երրորդ տնտեսական համաժողովն անցկացվում է Կատարի էմիրի բարձր հովանու ներքո:
Համաժողովին մասնակցում են պետությունների ու կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ներկայացուցիչներ ու անվանի մտավորականներ։
Այցի շրջանակներում նախարար Ռոբերտ Խաչատրյանը ճանաչողական հանդիպում է ունեցել Սերբիայի տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Միխայլո Յովանովիչի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև ոլորտային մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել տեխնոպարկերի փոխգործակցության, համապատասխան ընկերությունների ու մասնագետների փորձի փոխանակման հնարավորություններին: