Ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ և ՌԴ միջև համագործակցության համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ
- Հրապարակվել է՝ 14/12/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Պաշտոնական
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ:
Խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել է Համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, և արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Արձանագրվել է հետևյալը՝
1. Ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված խախտումների փաստը:
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ: