Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացված Ինկուբացիոն դասընթացի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր

Հոկտեմբերի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված ընկերությունների համար անցկացված Ինկուբացիոն դասընթացի մասնակցության հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ընդհանուր 72 ժամյա տևողությամբ դասընթացի շրջանակում 11 ընկերությունների մասնակիցների (յուրաքանչյուր ընկերությունից երկու թեկնածու) համար իրականացվել է Ինկուբացիոն դասընթաց, որի նպատակն էր աջակցել սկսնակ ընկերություններին՝ գաղափարի վավերացման, նախատիպի մշակման և բիզնեսի առաջխաղացման աշխատանքներում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, շնորհավորելով մասնակիցներին դասընթացի եզրափակման կապակցությամբ, նշել է, որ լիահույս է՝ դրամաշնորհներ ստացած ստարտափները կհաջողեն և կծառայեն Հայաստանի զարգացմանն ու բարօրությանը:

Դասընթացի մասնակիցներն, իրենց հերթին կիսվել են դասընթացի վերաբերյալ կարծիքներով, տպավորություններով և ձեռք բերված գիտելիքներով,  որից հետո ստացել են ծրագրի մասնակցության իրենց  հավաստագրերը:

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի «Գաղափարի փուլ» բաղադրիչի իրականացման նպատակն է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել այն ընկերություններին, որոնց գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Նմանատիպ գրառումներ