ՀՀ ԲՏԱՆ-ը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ
- Հրապարակվել է՝ 24/03/2026
«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։
Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքը և (կամ) ծառայությունը գտնվում է գաղափարի փուլում: Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն կազմում է 75,000,000 (յոթանասունհինգ միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2026թ. ապրիլի 27-ը՝ ժամը 16:00-ն, հետևյալ հղումով:
Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2026/01:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 590075, 010 590174, 010 590124 հեռախոսահամարներով կամ գրել grants@hti.am էլ. փոստին: