Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովի» (IAC 2024) շրջանակում անցկացվող ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի հոկտեմբերի 14-18-ն Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում կայանալիք «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովի» (75th International Astronautical Congress) շրջանակում անցկացվող ցուցահանդեսին մասնակցելու հայտերի ընդունման մասին:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:

Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական լուծումները տիեզերական ոլորտում:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2024թ հունիսի 23-ը, հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/hy/iac-2024-application-form 

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված ընկերությունները։

Ցուցահանդեսի մանրամասներին կարող եք ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում՝ https://www.iac2024.org/ :

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-63 հեռախոսահամարով:

Նմանատիպ գրառումներ