Հայաստանը և Չինաստանը պայմանագիր են ստորագրել Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի կառուցման վերաբերյալ
- Հրապարակվել է՝ 02/06/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Հունիսի 2-ին ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կառավարության միջև ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ։
Պայմանագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՉԺՀ առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Կառուցվելիք 8-րդ տաղավարը լինելու է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում։