Տեղեկատվական հանդիպում. ՀՀ ԲՏԱՆ դրամաշնորհային ծրագրեր
- Հրապարակվել է՝ 26/04/2024
- Թեմաներ
- Նորություն
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարում ապրիլի 25-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024թ. «Գաղափարից բիզնես» և «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրերը, նպատակները, բաղադրիչները, ինչպես նաև «armeps» համակարգում հայտի լրացման կարգը, մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
«Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա» բաղադրիչներով նախատեսում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ նախատիպի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող գաղափարը կամ արտադրանքը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, մարտահրավերների հաղթահարմանը:
«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի «Կարողությունների զարգացում» բաղադրիչն ուղղված է կազմակերպությունների մասնագիտական կարիքների բավարարմանը: Այս ծրագրով ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը:
Դրամաշնորհային մրցույթների ներկայացումից հետո, մասնակիցները նախարարության աշխատակիցներին են ուղղել ծրագրերին վերաբերող հարցեր, ստացել սպառիչ պատասխաններ: