Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱՆ-ը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով։ Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ է։

Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:

 Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024թ.սեպտեմբերի 16-ը՝ ժամը 16:00-ն, հետևյալ  հղումով:

Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/05:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 590075, 010 590174 հեռախոսահամարներով կամ գրել  grants2023@hti.am էլ. փոստին:

Նմանատիպ գրառումներ