Նախարարի առաջին տեղակալը մասնակցել է «Global CyberDrill» միջոցառմանը
- Հրապարակվել է՝ 29/04/2024
- Թեմաներ
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ապրիլի 23-25-ը մասնակցել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) «Global CyberDrill» միջոցառմանը, որն անցկացվում է GISEC 2024 համաժողովի և ցուցահանդեսի շրջանակներում:
Միջոցառման ընթացքում նախարարի 1-ին տեղակալը մասնակցել է «Միջազգային համագործակցության ամրապնդում անվտանգ, փոխկապակցված աշխարհի համար» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան-հանդիպմանը, «Կրիտիկական ենթակառուցվածքներ. Հավաքական պաշտպանության ամրապնդում» թեմայով նիստին և «Կիբեռանվտանգության կարողությունների զարգացում պետության պատասխանատու վարքագծի շրջանակում» քննարկմանը։
ՀՄՄ «Global CyberDrill 2024» միջոցառումը կազմակերպվել է ՀՄՄ Հեռահաղորդակցության զարգացման գրասենյակի (BDT) և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Կիբեռանվտանգության խորհրդի կողմից:
Վերջին տասնամյակի ընթացքում ՀՄՄ-ն կազմակերպել է 45-ից ավել «CyberDrills»՝ համագործակցելով աշխարհի 160-ից ավել երկրների հետ՝ խթանելով կիբեռանվտանգության կարողությունները տարածաշրջանային համագործակցության միջոցով:
Համաշխարհային «CyberDrill»-ի հիմնական նպատակն է ուժեղացնել կիբեռ միջադեպերի արձագանքման թիմերի (CIRT (Cyber Incident Response Team) համայնքի կիբեռանվտանգության պատրաստվածությունն ու ճկունությունը ողջ աշխարհում: