Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կկայանա Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շահառուների առաջին հանդիպումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց մասնակցելու  Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շահառուների առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին` ժամը 16:00-ին, Հոլիդեյ Ինն Երևան հյուրանոցի «Երևան» սրահում:

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնություններից է, որի նպատակն է դառնալ նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։ Այն միավորում է ոլորտի նորարարներին, հետազոտողներին, տեխնոլոգիական ընկերություններին և ՏՏ մասնագետներին՝ խթանելու առաջատար հետազոտությունները, նորարարությունը և մշակումներիի զարգացումը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան  ԱԲ վիրտուալ ինստիտուտի առաքելությանը,  դիմելու ընթացակարգին, ինչպես նաև հնարավորություն կունենան  հաղորդակցվելու ոլորտի գաղափարակիցների հետ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/hy/ai։

Ինստիտուտի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում։

Նմանատիպ գրառումներ