Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Գևորգ Մանթաշյանը «Sevan Agritech Summit»-ին կարևորել է ագրո արտադրությունում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը՝  արտադրողականության և ազգային մրցունակության բարձրացման համատեքստում

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 24-ին մասնակցել է «Sevan Agritech Summit»-ին:   

Գևորգ Մանթաշյանն իր ելույթում կարևորել է միջոցառման անցկացումը և նշել, որ կներդրվեն անհրաժեշտ բոլոր ռեսուրսները Հայաստանի գյուղատնտեսության թվային փոխակերպման և գյուղատնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման գործում լավ արդյունքների հասնելու համար:

Նախարարի առաջին տեղակալն իր խոսքում կարևորել է ագրո արտադրությունում բարձր տեխնոլոգիաների կիրառումը՝  արտադրողականության և ազգային մրցունակության բարձրացման համատեքստում, ինչպես նաև ընդգծել շարունակական կրթության միջոցով բիզնեսում նոր տեխնոլոգիաներ կիրառելու անհրաժեշտության մասին:

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է նաև միջոցառման շրջանակներում կազմակերպված «Ագրիթեքի ռազմավարական դերն ու նշանակությունը. Մարտահրավերներն ու զարգացման տեսլականը Հայաստանում» թեմայով պանելային քննարկմանը:

«Sevan Agritech Summit»-ն այս տարի իրականացվում է առաջին անգամ և նպատակ ունի նպաստելու ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների փոխգործակցության, ներկայացնելու միջազգային լավագույն փորձն ու խթանելու թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

«Sevan Agritech Summit»-ի առանցքում են  հետևյալ թեմաները՝ թվային լուծումների և առաջատար թվային տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ, առաջատար ագրոկենսատեխնոլոգիաների և երկրատարածական  տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության զարգացման նպատակով:

Նմանատիպ գրառումներ