Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչներին
- Հրապարակվել է՝ 20/03/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Կարևոր
- Պաշտոնական
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 19-ին ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Լևոն Օհանեսյանը ներկայացրել է ներդրումների աջակցման կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, 2024թ.-ին նախատեսվող աշխատանքները:
Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական վերազգային ընկերություններն իրենց հետ մեր երկիր են բերում նոր կարողունակություններ կրթության, գիտության ոլորտներում, ստեղծում հետազոտությունների ու մշակումների (R&D) նոր կենտրոններ, ապահովում նոր աշխատատեղեր, ինչպես նաև կարևորագույն գործոն հանդիսանում տնտեսության զարգացման համար:
Հանդիպմանը նաև քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորությունները և դրանց իրականացմանն ուղղված համատեղ ջանքերը: