Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ վարչապետն ընդունել է Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին ընդունել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանին, որի ղեկավարած ընկերությունը ստեղծել է Moxie AI ռոբոտը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Վարչապետը ողջունել է Պաոլո Փիրջանյանի այցը Հայաստան, ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտի զարգացումը, ոլորտում գործունեություն ծավալող մեր հայրենակիցների հետ սերտ համագործակցության ու առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:

Պաոլո Փիրջանյանը նշել է, որ Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի զարգացման մեծ ներուժ է տեսնում և պատրաստ է նպաստել բնագավառի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության և ռոբոտաշինության բնագավառներում նոր ծրագրերի իրականացմանը, կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ գրառումներ