Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի՝ Բարսելոնայում տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակվում են

Շարունակվում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները՝ համագործակցության նոր ուղիներ և հնարավորություններ ձեռք բերելու և խորացնելու նպատակով:

Ռուբեն Սիմոնյանը մարտի 5-ին  հանդիպում է ունեցել «Plug and Play EMEA»-ի կառավարման գործընկեր Սինա Ամիդի հետ, քննարկվել են 2024 թվականին Հայաստանում ոլորտային  սկսնակ ընկերությունների համար համատեղ իրականացված միջազգային աքսելերացիոն ծրագրի արդյունքներն ու այն հնարավորությունները՝ բարձրակարգ մենթորություն, ներդրումային հնարավորություններ և գլոբալ շուկաներին հասանելիություն, որ ստացել են հայկական ընկերությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկարաժամկետ համագործակցության հնարավորություններին:

Նախարարի տեղակալն այցելել է նաև Ֆրանսիայում հիմնված գլոբալ նորարարական և ինժեներական խորհրդատվական «Capgemini Engineering» ընկերության տաղավար: Ռուբեն Սիմոնյանին հյուրընկալել են կազմակերպության Թվային ճարտարագիտության և արտադրության գլխավոր պատասխանատու Նիկոլաս Ռուսսոն և Տեխնոլոգիական շուկայավարման գլոբալ տնօրեն Ռալֆ Բասը:

Ռալֆ Բասի ուղեկցությամբ  Ռուբեն Սիմոնյանը շրջայց է կատարել ընկերության տաղավարում, նրան ներկայացվել են կազմակերպության տեխնոլոգիական լուծումները, քննարկվել են կազմակերպության՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությունները:

Սիմոնյանն այցելել է նաև «Huawei» ընկերության տաղավար: Ընկերության Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում բազմակողմ գործողությունների գծով փոխնախագահ Վան Ցինի գլխավորթյամբ տաղավարում իրականացվել է շրջայց: Ներկայացվել են ընկերության կողմից նվաճված տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ձեռքբերումները, քննարկվել է դրանց հնարավոր իրականացումը Հայաստանում:

Օրն ամփոփվել է «Harman International Industries» կազմակերպության տաղավար կատարված այցով: Տեղի է ունեցել հանդիպում ընկերության ավտոմոբիլային բաժնի կապի գծով ավագ փոխնախագահ Պասկալ Պեգյուրեի հետ, քննարկվել են առկա համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները:

Նմանատիպ գրառումներ