Նախարարի տեղակալը մասնակցել է «Մարզերում մասնաճյուղ բացելու առավելությունները» խորագրով քննարկմանը
- Հրապարակվել է՝ 02/05/2024
- Թեմաներ
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Գյումրիում մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից անցկացվող «Մարզերում մասնաճյուղ բացելու առավելությունները» խորագրով պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր UATE Member Meetup-ի շրջանակում:
Միջոցառման ընթացքում նախարարի տեղակալը շրջայց է կատարել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC), ծանոթացել կենտրոնի նախաձեռնություններին, GTC-ում գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատանքներին:
Առաջին կանգառը EPAM Armenia-ն էր, որտեղ Ռուբեն Սիմոնյանը ծանոթացել է ընկերության ծրագրերին և կրթական նոր դասընթացներին: Հաջորդը՝ VOLO-ն և Fimetech-ն էին, որտեղ ներկայացվել են ընկերությունների գրանցած հաջողություններն ու առաջիկա նախագծերը։
Նախարարի տեղակալն այցելել է նաև «Popok Animation Studio», ծանոթացել ընկերության գործունեությանն ու ստուդայի աշխատանքներին, կազմակերպվող եռաչափ գրաֆիկայի և անիմացայի անվճար դասընթացներին: