Վարչապետը Դավոսում հանդիպել է Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ. վարչապետին ուղեկցել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը
- Հրապարակվել է՝ 23/01/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ։ Վարչապետին ուղեկցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Կարևորվել են համագործակցության հեռանկարները Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության զարգացմանը։ Ջարեդ Քոհենը բարձր է գնահատել Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առևտրային և տնտեսական խաչմերուկ, ինչպես նաև երկրի ներուժը գլոբալ տեխնոլոգիական ոլորտում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։