Գևորգ Մանթաշյանը ողջունել է կիբեռանվտանգության թեմայով միջոցառման մասնակիցներին
- Հրապարակվել է՝ 22/05/2024
- Թեմաներ
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 21-ին մասնակցել է «Կիբեռանվտանգության հեռանկարները. Կիբերանվտանգության միտումների, սպառնալիքների և տեխնոլոգիաների բացահայտում» թեմայով միջոցառմանը։
Նախարարի առաջին տեղակալը ողջունել է ներկաներին, կարևորել միջոցառման կազմակերպումը, որը հարթակ է ստեղծում նմանատիպ կարևոր և զգայուն թեմայի շուրջ քննարկում ծավալելու համար: Այս քննարկումները միտված են անվտանգ և ապահով տարածք ստեղծելու հասարակության բոլոր անդամների համար, քանի որ կիբեռանվտանգության թեման շատ լայն է և ընդգրկուն՝ ներառելով հասարակության բոլոր շերտերը:
Գևորգ Մանթաշյանը ընդգծել է ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես ազգային CERT թիմի կարողությունների հզորացման, ինչպես նաև կիբեռանվտանգության նոր օրենքի նախագծի մշակման համատեքստում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Այնուհետև կիբեռպաշտպանության ոլորտում գործող Trellix կազմակերպության կողմից ներկայացվել է այս ուղղությամբ ունեցած իրենց փորձն ու լուծումները։
Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը՝ Trelix կազմակերպության հետ համատեղ։