ՀՀ ԲՏԱՆ-ը հայտարարում է «Կարողությունների զարգացում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ
- Հրապարակվել է՝ 26/07/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:
Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 80 մլն (ութսուն միլիոն) ՀՀ դրամ:
Վաուչերային ֆոնդից յուրաքանչյուր ծրագրին տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ դրամը:
Ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը՝ ժամը 16:00-ն։
Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները՝ հետևյալ հղումով:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040, հեռախոսահամարներով: