Բուլղարիա կատարած այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը մի շարք հանդիպումներ է ունեցել
- Հրապարակվել է՝ 28/10/2022
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում այցելել է Բուլղարիայի Հանրապետություն։
Պատվիրակության կազմում՝ Ռոբերտ Խաչատրյանն այցելել է Սոֆիայի տեխնոպարկ (Sofia Tech Park), հանդիպումներ ունեցել գործադիր տնօրեն Տոդոր Մլադենովի, Բուլղարիայի «BESKO» ստարտափ ասոցիացիայի ներկայացուցիչների և «PARA» ռոբոտաշինության և ավտոմատացման մասնագիտական ասոցիացիայի համահիմնադիր Կրիստիան Միխայլովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև Բուլղարիայի Հանրապետության նորարարության և զարգացման նախարար Ալեքսանդր Պուլևը: Տեխնոպարկում ներկայացվել են «Discover Sofia Petascale» գերհամակարգչի հնարավորությունները, Բուլղարիայի համակարգչային գիտության, արհեստական բանականության և տեխնոլոգիաների ինստիտուտի գործունեությունը:
Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է նաև «Inter Drone Expo 2022»֊ին, որտեղ ներկայացված են եղել համաշխարհային 80-ից ավելի ընկերությունների ապրանքանիշներն ու Բուլղարիայի ոլորտային ձեռքբերումները: Ցուցահանդեսի շրջանակներում նախարարը հանդիպել է Բուլղարիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ Նիկոլայ Նայդենովի և «United drone community association» ընկերության պատասխանատուների հետ:
Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև «EnduroSat» և ոլորտային մի շարք այլ առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման, փոխգործակցության օրակարգի ձևավորման մի շարք հնարավորություններ: