Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգում մրցանակը հանձնել է նախարարի առաջին տեղակալը
- Հրապարակվել է՝ 19/11/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը, տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը:
Ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ միջոցառումն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը և մրցույթի անվանակարգերն ընտրվում են՝ հաշվի առնելով ընթացիկ տարում առկա մարտահրավերներն ու պետության առաջնահերթությունները:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգում հաղթողին ներկայացրել և մրցանակը նրան է հանձնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին շատ կարևոր և ոգևորող նախաձեռնության համար։
Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին՝ այդ թվում ԲՏԱՆ գիտատեխնիկական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սարգսյանին։
Այս տարի մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում։ Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամների համատեղ նիստի արդյունքներով հաղթել են հետևյալ նախագծերը՝ հեղինակներից յուրաքանչյուրն արժանանալով 500.000-ական դրամ մրցանակի։ Հաղթողներն են.
- «Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ» անվանակարգ. «STEAM հետազոտող/STEAM Explorer», հեղինակ՝ Մարիամ Մարտիրոսյան,
- «Ռազմական անվտանգություն» անվանակարգ. «Մեքենայական ուսուցման կիրառությունը ռադարային թիրախների դասակարգման համար», հեղինակ՝ Վրույր Գրիգորյան,
- «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգ. «Զարկ», հեղինակ՝ Վիգեն Խաչատրյան,
- «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Կանաչ տնտեսության նորարարական լուծումներ գյուղատնտեսական թափոնների հենքով համակցված ազդեցության կենսաքայքայվող բաղադրակազմեր», հեղինակներ՝ Տիգրան Սողոմոնյան, Սամվել Բաղդասարյան,
- «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Ժամկետանց և ոչ պիտանի դեղամիջոցների պատշաճ հավաքագրման, պահեստավորման և հետագա վնասազերծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», հեղինակներ՝ Մանե Սահրադյան, Փերի Ղուկասյան, Անգելինա Հարությունյան: