ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով
- Հրապարակվել է՝ 26/05/2024
- Թեմաներ
- Նորություն
Թարմացված
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այս պահին օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:
Տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
_______________________________________
- Ucom - 2 կայան Ալավերդիում շարունակում է աշխատել, իսկ 15 բջջային կայան դեռ գտնվում է խափանված վիճակում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:
- TEAM Telecom Armenia - 5 բջջային կայան չի աշխատում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։
- Ռոստելեկոմ (OVIO) - Կապի ցանցն ամբողջությամբ վերականգնվել է։
- Վիվա-ՄՏՍ - Ալավերդի քաղաքում բջջային կապը գործում է, 3 բջջային կայան դեռ չեն վերականգնվել (Օձուն. Ակորի, Կաճաճկուտ):
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
______________________________________
- Ucom - 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում է խափանված վիճակում։
- TEAM Telecom Armenia - 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել:
- Վիվա-ՄՏՍ - 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները
______________________________________
- Ucom - 6 բջջային կայանների աշխատանքները դեռևս չեն վերականգնվել:
TEAM Telecom Armenia – բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է, օպտիկական կապը՝ նույնպես:
Վիվա-ՄՏՍ - բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է: