Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանը

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը փետրվարի 11-ին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ տեղի ունեցած հանդիպմանը:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Նմանատիպ գրառումներ