Ռուբեն Սիմոնյանը կարևորել է «Էյ Էմ Դի» համաշխարհային տեխնոլոգիական ընկերության ներկայացվածությունը և արդյունավետ գործունեությունը Հայաստանում
- Հրապարակվել է՝ 12/07/2024
- Թեմաներ
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 10-ին այցելել է AMD Armenia ընկերություն, հանդիպում ունեցել ընկերության ներկայացուցիչների հետ՝ AMD֊ի կորպորատիվ հարցերով փոխնախագահ Ամիթ Գուպտայի գլխավորությամբ։
Ռուբեն Սիմոնյանը կարևորել է AMD համաշխարհային տեխնոլոգիական ընկերության ներկայացվածությունը և արդյունավետ գործունեությունը Հայաստանում, ընդգծել պետություն-մասնավոր սերտ համագործակցության կարևորությունն՝ ի նպաստ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և առաջընթացին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընկերության կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերին, հաջողություններին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ծագած խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
Մանրամասներ է ներկայացվել ընկերության կողմից հայաստանյան մի շարք բուհերում տեխնոլոգիական ոլորտի որակյալ մասնագետների պատրաստման նպատակով անցակվող կրթական ծրագրերի վերաբերյալ։
Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ նախարարությունը բաց է և պատրաստակամ համագործակցության, իր լիազորությունների շրջանակներում աջակցելու Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ընկերություններին։
«Էնթերփրայզ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, որոնք ներկա էին հանդիպմանը, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել աշխատել ընկերության գործունեության բարելավման ուղղությամբ, ինչը կնպաստի Հայաստանում ընկերության ընդլայնմանը։