Աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ
- Հրապարակվել է՝ 08/12/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է գնման մրցույթ՝ 2024թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթող ընկերությունների Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու համար:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 25 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել բիզնես մոդելավորման, ֆինանսական պլանավորման, աճի ռազմավարությունների մշակման, մարքեթինգի, ֆոնդահայթայթման, ներդրողների առջև գործարար ծրագրի ներկայացման և այլ կարողությունների ու հմտությունների մակարդակի առաջխաղացման աշխատանքներում:
Ընկերություններին կտրամադրվեն աքսելերացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:
Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 15,000,000 ՀՀ դրամ:
Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հետևյալ հղումով:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 590 075, 010 590 174 հեռախոսահամարներով։