Հայտադիմումների ընդունման փուլը մեկնարկել է․ «Plug and Play Germany GmbH»֊ը Հայաստանում «Աքսելերացիոն ծրագիր» կիրականացնի
- Հրապարակվել է՝ 03/09/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH»-ի համատեղ «Աքսելերացիոն ծրագրի» մասնակցության հայտադիմումների ընդունման փուլը մեկնարկել է: Ծրագրի շրջանակում կիրականացվի 26 շաբաթյա «Աքսելերացիոն ծրագիր»՝ նախատեսված Հայաստանում գործող ոլորտային սկսնակ ընկերությունների համար:
Այս շաբաթների ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացման, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է հայաստանյան բոլոր այն սկսնակ տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք նպատակ ունեն զարգանալու, ներգրավելու վենչուրային կապիտալ ներդրումներ և ամրապնդելու իրենց ներկայությունը համաշխարհային շուկաներում։
Plug and Play Tech Center-ն աշխարհում բարձր հեղինակություն վայելող նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու համար տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://innovationchallenge.pnp.tc/int-accelerator-armenia/: