Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Աքսելերացիոն ծրագիր իրականացնելու դրամաշնորհային մրցույթ՝ սկսնակ ընկերությունների համար

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթի բյուջեն առավելագույնը 336,000,000 ՀՀ դրամ է:

26 շաբաթյա ծրագիրը նախատեսված է տեղական սկսնակ ընկերությունների համար,  որի ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու դիմելու պայմանները, ներկայացված են հետևյալ հղումով:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024թ. հուլիսի 8-ը հետևյալ հղումով:  

Գնման մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/04:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 590 075, 010 590 076 հեռախոսահամարներով կամ գրել էլ. փոստին՝  acceleration@hti.am:

Նմանատիպ գրառումներ