ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերակազմավորվել է 2019 թ. մայիսի 8-ին:
2019 թ. հունիսի 1-ին հաստատվել է նախարարության Կանոնադրությունը, և նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության:
Նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը հետևյալ ոլորտներում.
- Բարձր տեխնոլոգիաներ
 - Տեղեկատվական տեխնոլոգիաներ
 - Տեղեկատվական անվտանգություն
 - Թվայնացում
 - Փոստ
 - Կապ
 - Միջազգային համագործակցություն
 - Լիցենզավորում
 - Տիեզերք
 - Ռազմարդյունաբերություն
 
Նախարարության նպատակը, խնդիրները, գործառույթները, հիմնական և աջակցող մասնագիտական ստորաբաժանումները, կառավարումն ու ղեկավարումը սահմանում է Կանոնադրությունը: