«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչով դրամաշնորհային ծրագրի մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացների «Մասսայական ուսուցում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Վայոց Ձորի մարզերի շուրջ 300 մասնակցի համար:
Դասընթացների ավարտից հետո սովորողները կունենան նավազագույն պարտադիր գիտելիքներ ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:
Ծրագրի բյուջեն կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 16:00-ն:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են հրավերում:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040 հեռախոսահամարներով: