«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 75,000,000 (յոթանասունհինգ միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքը և (կամ) ծառայությունը գտնվում է գաղափարի փուլում և միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):
Սույն մրցույթին կարող են մասնակցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք բավարարում են հետևյալ նվազագույն որակավորման տվյալներին.
- Իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող գործունեություն՝ առաջարկելով արտադրանքի և (կամ) ծառայության նախատիպ կամ գաղափար, որը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառությամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը,
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից չեն ստացել դրամաշնորհ (չեն ստորագրել դրամաշնորհային պայմանագիր),
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ,
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով չեն ճանաչվել սնանկ,
- հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կամ կառավարման մարմիններում ներգրավված անձինք մասնակցություն չեն ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրերի պլանավորման և իրականացման աշխատանքներում,
- հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված անձինք չեն ներգրավվել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված է:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (armeps համակարգի օգտագործման ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 34-րդ օրվա ժամը 16:00 (27.04.2026), հետևյալ հղմամբ:
Կազմակերպությունը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում հայտարարություն (Հրավերի հավելված 1) (պարտադիր),
- Ֆինանսական նախահաշիվ (Հրավերի հավելված 2) (պարտադիր),
- Առաջարկ (Հրավերի հավելված 3) (պարտադիր),
- Ընկերության պետական գրանցման վկայականի պատճեն (պարտադիր),
- Հարկային մարմիններից տեղեկանք կամ քաղվածք ընկերության հարկային պարտավորությունների մասին (պարտադիր),
- Պատկերավոր ներկայացում (pitch) (պարտադիր),
- Այլ փաստաթղթեր, ըստ անհրաժեշտության:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու մանրամասները սահմանված են հրավերով:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող փաստաթղթերը պարտադիր հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հայտում ներառվող՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվող փաստաթղթերը չեն կնքվում:
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2026/01:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Օֆելյա Ասատրյանին:
Հեռախոս` 010 590 174
Էլ. փոստ` grants@hti.am