«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 150,000,000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ:
«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 150,000,000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (www.armeps.am համակարգի օգտագործման ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 31-րդ օրվա ժամը 16:00 (05.06.2023), հետևյալ հղումով՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=9393343#
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2023/01:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Օֆելյա Ասատրյանին
Հեռախոս` 010 590 174
Էլ. փոստ` grants2023@hti.am