ՀՀ ԲՏԱՆ-ը հայտարարում է «Կարողությունների զարգացում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» ծրագիրը:
Նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:
Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի բյուջեն կկազմի 80 միլիոն ՀՀ դրամ: Ինժեներական և ՏՏ ընկերությունները կադրային համալրման նպատակով իրենց կարիքներին համապատասխան մասնագետներ պատրաստելու կամ վերապատրաստելու համար դիմումներ պետք է ներկայացնեն ԲՏԱ նախարարություն:
Վաուչերային ֆոնդից յուրաքանչյուր ծրագրին տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ դրամը:
Ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am ) համակարգի միջոցով (համակարգից օգտվելու ուղեցույց) հետևյալ հղումով :
Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը՝ ժամը 16:00-ն:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները՝ հետևյալ հղումով:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040, հեռախոսահամարներով: