ԲՏԱՆ-ը հայտարարում է տեխնոլոգիական ուղղություններով դասընթացների իրականացման դրամաշնորհային մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2023 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթ:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել վերապատրաստման դասընթացներ շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա: Դասընթացի մասնակիցներին համապատասխան կրթական ծրագիրն ավարտելուց հետո առաջարկվելու է նվազագույնը 6-ամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն: Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 170,000,000 (հարյուր յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են մինչև 29.09.2023թ., ժամը 10:00:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են հրավերում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 850 մասնագետի ուսուցման և վերապատրաստման համար նախատեսված դասընթացներ: